Լոս Անջելեսի Հայությունը Մասնակցում է Քայլարշավի Ընդդեմ Կանանց Բռնության
by admin on 30/01/11 at 3:04 pm
Հարյուրավոր Մարդիկ Հարգում են Զարուհի Պետրոսյանի Հիշատակը
Հոլիվուդ, Կալիֆորնիա – Երկու հարյուրից ավել կին և տղամարդ մասնակցեցին Հոլիվուդի Փոկրիկ Հայաստան թաղամասում կանանց բռնության դեմ տեղի ունեցած քայլարշավին, որը կազմակերպվել էր Հայ Երիտասարդաց Դաշնակցության Մարդու Իրավունքների Միացյալ Խորհրդի (ՄԻՄԽ) կողմից: Քայլարշավը նվիրված էր քսանամյա Զարուհի Պետրոսյանի հիշատակին, ով 2011թ. Հոկտեմբերին վայրագորեն սպանվել է իր ամուսնու և սկեսուրի կողմից՝ դաժանորեն ծեծվելու հետևանքով: Ցույցի մասնակիցներերը պահանջում էին արդար դատավարություն այս ոճռագործության մեղսնակիցների նկատմամբ:
Քայլարշավը տեղի ունեցավ չնայած անդադար անձրևի, Հայաստանի Գլխավոր Դատախազի Երևանյան գրասենյակի դեմ ծրագրված ցույցից մի քանի ժամ առաջ: Սփյուռքում և Հայաստանում՝ զայրացած հայորդիները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը ընդունի ընտանեկան բռնության դեմ օրենքներ՝ այդ երևույթը կանխելու և պատժելու նպատակով:
«Դժբախտաբար, պետք է տեղի ունենար այսպիսի ահավոր ու ցավալի իրադարձություն, որպիսի մենք արթնանաինք և հասկանաինք այս երևույթի ծավալն ու հետևանքները մեր հասարակության համար», ասաց ՄԻՄԽ-ի ատենապետ Սանան Շիրինյանը: «Մինչդեռ Զարուհի Պետրոսյանի մահը ահռելի ողբերգություն է, մենք պետք է նրա տառապանքներն ու վախճանը դիտենք իբրև հուսաբեկ կոչ՝ մեր սոցիալական կառույցների, մտածելակերպի և օրենսդրական համակարգի մեջ փոփոխություններ կատարելու պահանջ»:
Մարդու Իրավունքների Միացյալ Խորհրդի ներկայացուցիչ Նարինե Ջալլաթյանը խոսեց այն դասերի մասին, որոնք մենք՝ հայերս կարող ենք քաղել պատմության ընթացքում տեղի ունեցած կանանց շարժումներից: Նա շեշտեց, որ Հայաստանում գոյություն ունեցող յուրաքանչյուր խնդիր նաև Սփյուռքի խնդիրն է: Ջալլաթյանը կոչ արեց, որ թե՛ Սփյուռքի և թե՛ Հայաստանի համայնքները իրական քայլերի դիմեն՝ ընտանեկան բռնության հարցը լուծելու համար:
Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի ներկայայացուցիչ Նաիրի Տերտերյանը ընդգծեց կանանց հզորացման կարևորությունը: Նա գովեց Հայ Երիտասարդաց Դաշնակցության անդամներին և իրենց կատարած աշխատանքը՝ հայ կանանց համար այսպիսի կարևորություն ունեցող հարցը հասարակական ուշադրուդրության կենտրոն դարձնելու համար: Գլենդելի Երիտասարդ Կանանց Քրիստոնյական Միության (ԵԿՔՄ) անդամ Լինդա Քասաբյանը պատմեց վերջին երեք տարիների իր զգացմունքային ապրումների մասին՝ իբրև ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված թաքստոցի խորհրդատու: Նա ասաց, որ շարունակաբար մտահոգված և թախծած է ապաստարանի դիմող հայ կանանց քանակով:
«Շատերը հրաժարվում են արծարծել այս հարցը՝ ամուր ընտանեկան կապերը չքայքայելու նպատակով», ասաց Մարդու Իրավունքների Միացյալ Խորհրդի անդամ Նորա Կայսերյանը: «Իրենք չեն գիտակցում թե՛ ինչպիսի հոգեբանական հետևանքներ են թողնում նման միջադեպերը ընտանիքներում: Երբ բռնությունը դառնում է ընտանեկան ապրելակերպի ամենօրյա երևույթ, երեխաները սկսում են դա համարել նորմալ վարքագիծ: Այսպիսի թշնամական միջավայրում մէծանալը շատ հավանական է, որ պատճառ դառնա երեխայի մոտ ագրեսիվ վարքի դրսեվորման պատանեկան և դեռահաս տարիքում: Այս ամբողջը կարող է առաջացնել բռնության մի անվերջ պարբերաշրջան»:
«Սա մի փոքր քայլ է, որ մենք կատարել ենք միասին, որպեսզի արդարություն պահանջենք մեկ անմեղ զոհի՝ Զարուհու համար, ով ընդմիշտ կմնա մեր սրտերում: Սա նաև մի փոքր քայլ է, որ մեզ կօգնի այս հարցը բարձրաձնել և փոփոխությունների հասնել մեր հասարակության մեջ, այստեղ և Հայրենիքում», եզրափակեց քայլարշավի մասնակից Գևորգ Իսկաջյանը:
Մարդու Իրավունքների Միացյալ Խորհուրդը (ՄԻՄԽ)՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցության հանձնախումբն է: ՄԻՄԽ-ի նպատակն է լուսարկել և ուղղել աշխարհի տարբեր պետությունների կողմից գործադրած մարդու իրավունքների խախտումները և նպաստել ընդհանուր հայացքներ ունեցող ժողովրդների միջև համագործակցության և երկխոսության զարգացմանը:
Այցելեք մեր կայքէջը՝ UnitedHumanRights.org և հետևեք մեր աշխատանքներին Facebook.com/unitedhumanrights և Twitter.com/uhrc էջերում:
[youtube width=”640″ height=”350″]http://www.youtube.com/watch?v=69Sp5FA-el4[/youtube]
[nggallery id=5]
Photo Credit: Nora Yacoubian
Tweets that mention Լոս Անջելեսի Հայությունը Մասնակցում է Քայլարշավի Ընդդեմ Կանանց Բռնության | United Human Rights Council -- Topsy.com
Jan 31st, 2011
[…] This post was mentioned on Twitter by Kara Anoush, United Human Rights . United Human Rights said: Լոս Անջելեսի Հայությունը Մասնակցում է Քայլարշավի Ընդդեմ Կանանց Բռնության – http://tinyurl.com/4rz99ol […]